ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան

Քաղաքականություն

11.06.2026 | 11:55

Մոսկվայում խորհրդակցություններից հետո ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը վերադարձել է Երևան և վերսկսել պարտականությունների կատարումը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

«Մոսկվայում խորհրդակցություններից հետո դեսպանը վերադարձել է Երևան և վերսկսել աշխատանքը։ Նա կանցկացնի ընդունելություն՝ նվիրված Ռուսաստանի օրվան»,- հայտարարել են դիվանագիտական ​​առաքելությունից։

Մայիսի վերջին Կոպիրկինը վերադարձել էր Մոսկվա՝ խորհրդակցություններ անցկացնելու, ռուսական կողմի բնորոշմամբ՝ ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment