Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ զինված ուժերը ավարտել են Իրանի դեմ հարվածների նոր ալիքը՝ հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
«CENTCOM ուժերը ՝ Գերագույն հրամանատարի հրահանգով, հունիսի 10-ին ավարտել են լրացուցիչ հարվածները Իրանում գտնվող բազմաթիվ թիրախների դեմ»,- ասվում է հրամանատարության հայտարարության մեջ:
Հրամանատարությունը հավելել է, որ հարձակումների թիրախը եղել են Իրանի կապի, հակաօդային պաշտպանության և հետախուզական համակարգերը: