Իրանը փակել է Հորմուզի նեղուցը բոլոր նավերի համար ԱՄՆ հարվածների պատճառով

Իրանցի զինվորականները, ԱՄՆ-ի նոր հարվածների ֆոնին, հայտարարել են բոլոր նավերի համար Հորմուզի նեղուցը փակելու մասին


ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի․/ԱՌԿԱ/․ Իրանցի զինվորականները, ԱՄՆ-ի նոր հարվածների ֆոնին, հայտարարել են բոլոր նավերի համար Հորմուզի նեղուցը փակելու մասին, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Press TV-ին:


«Հորմուզի նեղուցը լիովին փակ է բոլոր տեսակի նավերի, այդ թվում՝ առևտրային նավերի համար», – հայտնում է հեռուստաալիքը՝ հղում անելով Իրանի զինված ուժերի «Հազրաթ Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբին։


Շտաբի հայտարարության համաձայն՝ նեղուցը «անվտանգության նկատառումներից ելնելով հայտարարվում է փակ բոլոր նավերի, այդ թվում՝ նավթատար տանկերների և առևտրային նավերի համար»։


Իրանցի զինվորականները պարզաբանել են, որ Հորմուզի նեղուցի փակումը կապված է «ԱՄՆ-ի թշնամական գործողությունների» հետ։ «Ցանկացած անցում կհետապնդվի», – ընդգծել են շտաբում:


«Մենք զգուշացնում ենք, որ ոչ մի նավ չպետք է հանվի խարսխից Պարսից ծոցում կամ Օմանի ծոցում: Հորմուզի նեղուցին մոտենալը կդիտարկվի որպես համագործակցություն թշնամու հետ», – ասված է ԻՀՊԿ հայտարարության մեջ, որը տարածել է ress TV-ն:


Ավելի վաղ՝ հինգշաբթի գիշերը, ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր Իրանում թիրախներին հարվածներ հասցնելու մասին:


Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ հզոր պայթյուններ են գրանցվել երկրի վեց շրջաններում։

Leave a comment