ՀՀ-ում ռուսերենն ու անգլերենը պետական լեզու դարձնելը համարում եմ անինքնասեր առաջարկ. Ռուբինյան > Լուրեր Հայաստանից

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով.

«Ռուսաստանցի բիզնեսմեն Սամվել Կարապետյանի առաջարկը՝ ՀՀ-ում ռուսերենն ու անգլերենը դարձնել պետական լեզու, համարում եմ խայտառակ և անինքնասեր առաջարկ։ Մենք որևէ մեկի գաղութը չենք։ Քանի մենք իշխանության ենք, Հայաստանում լինելու է մեկ պետական լեզու՝ հայերենը։ Իսկ ռուսաստանցի բիզնեսմենը թող ռուսերենով ու անգլերենով իր գնա մյուս հայրենիքներում՝ Կալուգայում ու Կիպրոսում հաղորդակցվի»,-հայտնել է նա։

Leave a comment