Նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց և Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում։
Տեղեկությունը հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտից»։
Նշվում է, որ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում սաստիկ բուք է։