Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը

«Փաստ» օրաթերթը գրում է, որ փոքր պետության ղեկավարին տրվող հրապարակային «խիստ աջակցությունը» հաճախ վերածվում է կախվածությունների շղթայի և «պատվիրված կայունության» ռեժիմի, որտեղ իշխող շարունակականությունը բխում է արտաքին ակնկալիքների բավարարումից, ոչ թե հանրային վստահությունից ու ինստիտուտների արդյունավետությունից։

Այդ աջակցությունն ըստ թերթի պայմանավորվում է կանխատեսելիությամբ, ենթարկվողությամբ և ծախսերի տեղափոխմամբ՝ ներառյալ միակողմանի քայլերի հանդուրժումը, պատմա-մշակութային օրակարգի թիրախավորումը ու անվտանգության բազմավեկտորության նեղացումը։

Leave a comment