Հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ռուս լրագրողների՝ Ալեն Սիմոնյանին տված հարցերին:
«Ռուսաստանի պետական լրատվամիջոցների լրագրողները երկար տարիներ անց վերջապես կարողացան բարձրաստիճան պաշտոնյայի սուր հարցեր տալ։
Ճիշտ ա, պաշտոնյան Ալեն Սիմոնյանն էր»,- գրել է Ղազարյանը: