Զգուշացե՛ք, խարդախները կարող են կեղծ հաղորդագրությունների միջոցով փորձել մոլորեցնել Ձեզ

ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

«Եթե դուք ունեք Instagram-ում անհատական հաշիվ և օգտագործում եք նաև WhatsApp հավելված, ապա Instagram-ում Ձեր հաշվի գաղտնաբառի փոփոխելու ցանկության դեպքում Meta ընկերությունը համապատասխան հղումը կարող է ուղարկել նաև Ձեր WhatsApp հաշվին՝ կախված Ձեր կարգավորումներից։

Սակայն պետք է հաշվի առնել, որ խարդախները կարող են կեղծ հաղորդագրությունների միջոցով փորձել մոլորեցնել Ձեզ և արդյունքում ստանալ հասանելիություն անհատական հաշվին:

Եթե WhatsApp հավելվածի միջոցով Instagram անվամբ հաշվից ստացել եք գաղտնաբառի փոփոխության վերաբերյալ հղում, բայց դուք նման գործողություն չեք նախաձեռնել՝

մի՛ մուտք գործեք այդ հղումով

մի՛ տրամադրեք ձեր գաղտնաբառը կամ մուտքի տվյալները այդ հղման միջոցով

Համացանցում Ձեր անհատական հաշիվների անվտանգությունը առաջին հերթին սկսվում է Ձեր զգոնությունից»:

Leave a comment