Քաղբանտարկյալ Արտակ Ավետիսյանն ազատվեց բանտային կալանքից․ Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Այսօր քաղբանտարկյալ Արտակ Ավետիսյանի գործով առաջին դատական նիստն էր։ Երևան քաղաքի քրեական դատարանի որոշմամբ (դատավոր՝ Մուշեղ Արամյան) Արտակն ազատվեց բանտային կալանքից և նրա նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն՝ հանրային խոսքի արգելքի պայմանով»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ  հղի կնոջ ու տարեց մոր ներկայությամբ ձերբակալել էին Արտակ Ավետիսյանին այն բանից հետո , երբ վերջինս տեսանյութ էր հրապարակել, որով Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմակիցներին ժամադրել էր Մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի մոտ։

Leave a comment