https://arm.sputniknews.ru/20260206/amulsari-vosku-hanqi-shahagvortsman-hamar-katarvel-e-550-mln-dvolari-nerdrum-papvojan-98499123.html
Ամուլսարի ոսկու հանքի շահագործման համար կատարվել է 550 մլն դոլարի ներդրում. Պապոյան
Ամուլսարի ոսկու հանքի շահագործման համար կատարվել է 550 մլն դոլարի ներդրում. Պապոյան
Sputnik Արմենիա
ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքով` դեռևս առաջընթաց չկա 200 մեգավատտ հզորությամբ «Այգ–1» արևային կայանի շինարարության հարցում, որը կառուցում է Արաբական Միացյալ… 06.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-06T13:01+0400
2026-02-06T13:01+0400
2026-02-06T13:01+0400
ամուլսար
ամուլսարի հանքի շահագործումը և «լիդիան արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը
գևորգ պապոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1325/86/13258639_0:53:1000:616_1920x0_80_0_0_59816de16ccaec6ef8d9e25955c003db.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Ամուլսարի ոսկու հանքի շահագործման համար նախատեսված 750 մլն դոլարից կատարվել է 550 մլն դոլարի չափով ներդրում։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։Նրա խոսքով` հանքավայրում արդյունահանումը կսկսվի արդեն այս տարի։ Պապոյանը տեղեկացրեց, որ այս տարի կշարունակվի նաև երկու խոշոր լեռնադահուկային հանգստավայրերի շինարարությունը. գրեթե ավարտվել է «Մայլեր» նախագիծը (ներդրվել է 80 մլն դոլարից 73-ը), ընդ որում` ներդրողները բանակցություններ են վարում ևս մի քանի միջազգային հյուրանոցային ցանցերի հետ:Նախարարը նշեց, որ առայժմ Արագածոտնի մարզի լեռնադահուկային համալիրում և Երևանի կենտրոնում գտնվող «World trade Center» բիզնես կենտրոնում (Սարյան փողոցում գտնվող գլխավոր փոստի շենքի տարածք) կատարվելիք ներդրումները նախնական փուլում են։Բացի այդ, դեռևս առաջընթաց չկա 200 մեգավատտ հզորությամբ «Այգ–1» արևային կայանի շինարարության հարցում, որը կառուցում է Արաբական Միացյալ Էմիրություններից ներդրող «Մասդար» ընկերությունը:Պապոյանն ասաց, որ նախագիծն իսկապես ուշանում է, և այժմ պետք է ֆինանսական բնույթի մեկ–երկու հարց լուծեն, որից հետո շինարարությունը կսկսվի:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1325/86/13258639_54:0:946:669_1920x0_80_0_0_dbb4eb3bf8b4883d69036d6d3e469a3b.jpg.webp
ամուլսար, ամուլսարի հանքի շահագործումը և «լիդիան արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը, գևորգ պապոյան
ամուլսար, ամուլսարի հանքի շահագործումը և «լիդիան արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը, գևորգ պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքով` դեռևս առաջընթաց չկա 200 մեգավատտ հզորությամբ «Այգ–1» արևային կայանի շինարարության հարցում, որը կառուցում է Արաբական Միացյալ Էմիրություններից ներդրող «Մասդար» ընկերությունը:
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Ամուլսարի ոսկու հանքի շահագործման համար նախատեսված 750 մլն դոլարից կատարվել է 550 մլն դոլարի չափով ներդրում։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով` հանքավայրում արդյունահանումը կսկսվի արդեն այս տարի։ Պապոյանը տեղեկացրեց, որ այս տարի կշարունակվի նաև երկու խոշոր լեռնադահուկային հանգստավայրերի շինարարությունը. գրեթե ավարտվել է «Մայլեր» նախագիծը (ներդրվել է 80 մլն դոլարից 73-ը), ընդ որում` ներդրողները բանակցություններ են վարում ևս մի քանի միջազգային հյուրանոցային ցանցերի հետ:
Նախարարը նշեց, որ առայժմ Արագածոտնի մարզի լեռնադահուկային համալիրում և Երևանի կենտրոնում գտնվող «World trade Center» բիզնես կենտրոնում (Սարյան փողոցում գտնվող գլխավոր փոստի շենքի տարածք) կատարվելիք ներդրումները նախնական փուլում են։
Բացի այդ, դեռևս առաջընթաց չկա 200 մեգավատտ հզորությամբ «Այգ–1» արևային կայանի շինարարության հարցում, որը կառուցում է Արաբական Միացյալ Էմիրություններից ներդրող «Մասդար» ընկերությունը:
Պապոյանն ասաց, որ նախագիծն իսկապես ուշանում է, և այժմ պետք է ֆինանսական բնույթի մեկ–երկու հարց լուծեն, որից հետո շինարարությունը կսկսվի: