Հայտնաբերվել են ընդհանուր 50 գրամ մարիխուանայի փաթեթներ․ թմրանյութեր տեղադրողը ձերբակալվել է


Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկաններն ու Ոստիկանության գվադիայի ծառայողները հունիսի 2-ին, շրջիկ ծառայության ժամանակ, Պարույր Սևակի փողոցում նկատել են կասկածելի վարք դրսևորող մի տղամարդու, որն ինչ-որ բան էր փորձում թաքցնել ծառի բնի մոտ։


ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ տեսնելով ոստիկաններին՝ տղամարդը դիմել էր փախուստի, ինչն արագ կանխվել էր։ Ժամը 16․30-ին, թմրանյութ իրացնելու կասկածանքով, տղամարդը ձերբակալվել և իր վարած մեքենայով հանդերձ տեղափոխվել է բաժին։


«Մայրաքաղաքի Հովհաննիսյան փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդն ընդունել է, որ արդեն տեղադրել է մարիխուանայով չորս փաթեթ, ևս 21-ը՝ մեքենայում են։


Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, և քննչական գործողությունների արդյունքում նշված փաթեթները հայտնաբերվել են։


Ըստ 33-ամյա տղամարդու՝ թմրամիջոցները ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով, տեղադրել ու լուսանկարներն ուղարկել ալիքի հասցեատիրոջը։


Նրան ներկայացվել է մեղադրանք, խափանման միջոց է կիրառվել կալանքը։


Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։

Դիտումների քանակ6

Leave a comment