https://arm.sputniknews.ru/20260610/shurj-130-hazar-mard-qpin-yntrel-e-partadrvats-aprelu-erkir-103336844.html
Շուրջ 130 հազար մարդ ՔՊ–ին ընտրել է պարտադրված․ «Ապրելու երկիրը»` ընտրախախտումների մասին
Շուրջ 130 հազար մարդ ՔՊ–ին ընտրել է պարտադրված․ «Ապրելու երկիրը»` ընտրախախտումների մասին
Sputnik Արմենիա
Կուսակցությունը հայտարարում է, որ իշխանության ներկայացուցիչները ճնշումներ են գործադրել ընտրողների հանդեպ՝ աշխատանքից ազատելուց մինչև սպառնալիքներ… 10.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-10T16:19+0400
2026-06-10T16:19+0400
2026-06-10T16:30+0400
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
ընտրախախտում
«ապրելու երկիր» կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103188769_0:133:2560:1573_1920x0_80_0_0_0138036d68c68c1a31ce922d5c88fc23.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Հունիսի 7-ին Ազգային ժողովի ընտրություններն անցել են «Ընտրական օրենսգրքի» բազմաթիվ խախտումներով և չեն արտացոլում ժողովրդի կամարտահայտումը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը։Շեշտում են, որ այս ամբողջ ընթացքում ընդդիմադիր տարբեր թեկնածուների, ընտրական գործընթացում ներգրավված պատասխանատուների ձերբակալել են, կալանավորել, հարցաքննությունների կանչել՝ այդ ճանապարհով նրանց ընտրական գործընթացներից դուրս մղելու նպատակով։Ճնշումներ, ձերբակալություններ, բևեռացված քաղաքական միջավայր․ ի՞նչ են արձանագրել դիտորդները«Ապրելու երկիրը» հիշեցնում է, որ թեպետ պետական պաշտոնյաները քարոզարշավի ժամանակ եղել են արձակուրդում, սակայն շարունակել են հանդես գալ իրենց պաշտոնեական դիրքերից։Անդրադարձ է արվում նաև Հանրային հեռարձակողի վարած քաղաքականությանը ոչ միայն քարոզարշավի ընթացքում, այլև դրանից առաջ՝ ընդդիմադիրների հանդեպ իրականացված հակաքարոզչության տեսանկյունից։Վստահ են, որ այս ամեն ունեցել է էական ազդեցություն ընտրությունների արդյունքների վրա, մինչդեռ ազատ ու արդար ընտրությունների պարագայում իշխող կուսակցությունը չէր կարողանալու ստանալ մանդատների մեծամասնությունը։ Ուստի այս ամենը հաշվի առնելով՝ «Ապրելու երկիր» կուսակցությունն ընտրությունների արդյունքների հիման վրա ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ։Պառակտիչ հռետորաբանություն ծրագրային վերլուծության փոխարեն. Լենարչիչը` քարոզարշավի մասինՀիշեցնենք, որ հունիսի 8-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և ղեկավար Ֆարահ Քարիմին հայտարարել էր, որ պետական ապարատի, կառույցների ներկայացուցիչների վրա ճնշումները` մասնակցելու իշխող կուսակցության կազմակերպած միջոցառումներին, ինչպես նաև այն բոլոր սոցիալական, տնտեսական միջոցառումները, որ ձեռնարկվել էին, մեծ մտահոգություններ են առաջացնում նախընտրական քարոզարշավի ընթացքում հնարավորությունների ազատությունների հետ կապված։Իսկ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչն էլ հավելել էր, որ իրենց երկարաժամկետ դիտորդները Երևանից և մարզերի մեծ մասից ստացել են հաղորդումներ՝ ընդդիմության կողմնակիցների շրջանում վախի մթնոլորտի վերաբերյալ, մասնավորապես` ընդդիմադիր ակտիվիստների հետապնդումների, կալանավորումների, ահաբեկումների առնչությամբ։ Որոշ տարածքներում դա ազդել է ընտրողների պատրաստակամության վրա՝ մասնակցելու ընդդիմության կազմակերպած միջոցառումներին։ Դիտորդները նաև արձանագրել էին, որ Հանրային հեռարձակողն էլ ցուցաբերել է ակնհայտ կողմնակալություն իշխող կուսակցության հանդեպ։Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարեց, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103188769_143:0:2418:1706_1920x0_80_0_0_cdab923b31189e3302ea046078c443f8.jpg.webp
ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, ընտրախախտում, «ապրելու երկիր» կուսակցություն
ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, ընտրախախտում, «ապրելու երկիր» կուսակցություն
Կուսակցությունը հայտարարում է, որ իշխանության ներկայացուցիչները ճնշումներ են գործադրել ընտրողների հանդեպ՝ աշխատանքից ազատելուց մինչև սպառնալիքներ, ձերբակալություններ։
«Քարոզարշավի ամբողջ ընթացքում և դրան նախորդող ամիսներին իշխանության ներկայացուցիչներն իրականացրել են ընտրողների նկատմամբ ճնշումներ՝ աշխատանքից ազատելու, ձերբակալելու և այլ սպառնալիքների տեսքով, հատկապես այն անձանց նկատմամբ, ովքեր կամ իրենք, կամ իրենց ընտանիքի անդամները որևէ ձևով ներգրավված են եղել ընդդիմադիր ուժերի ընտրական գործունեության մեջ»,- նշված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։
Շեշտում են, որ այս ամբողջ ընթացքում ընդդիմադիր տարբեր թեկնածուների, ընտրական գործընթացում ներգրավված պատասխանատուների ձերբակալել են, կալանավորել, հարցաքննությունների կանչել՝ այդ ճանապարհով նրանց ընտրական գործընթացներից դուրս մղելու նպատակով։
«Ապրելու երկիրը» հիշեցնում է, որ թեպետ պետական պաշտոնյաները քարոզարշավի ժամանակ եղել են արձակուրդում, սակայն շարունակել են հանդես գալ իրենց պաշտոնեական դիրքերից։
Անդրադարձ է արվում նաև Հանրային հեռարձակողի վարած քաղաքականությանը ոչ միայն քարոզարշավի ընթացքում, այլև դրանից առաջ՝ ընդդիմադիրների հանդեպ իրականացված հակաքարոզչության տեսանկյունից։
«Թեև տեղամասերում բուն քվեարկության գործընթացը անցել է հիմնականում օրենքի շրջանակներում, սակայն, համաձայն մեր վերլուծությունների և գնահատականների`ընտրություններին մասնակցող քաղաքացիներից առնվազն 130.000-ը իշխող կուսակցությանն ընտրել է պարտադրված՝ խուսափելով անձնական, ֆինանսական, սոցիալական, հոգեբանական և այլ խնդիրներից»,- ընդգծված է կուսակցության հայտարարության մեջ։
Վստահ են, որ այս ամեն ունեցել է էական ազդեցություն ընտրությունների արդյունքների վրա, մինչդեռ ազատ ու արդար ընտրությունների պարագայում իշխող կուսակցությունը չէր կարողանալու ստանալ մանդատների մեծամասնությունը։ Ուստի այս ամենը հաշվի առնելով՝ «Ապրելու երկիր» կուսակցությունն ընտրությունների արդյունքների հիման վրա ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ։
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և ղեկավար Ֆարահ Քարիմին հայտարարել էր, որ պետական ապարատի, կառույցների ներկայացուցիչների վրա ճնշումները` մասնակցելու իշխող կուսակցության կազմակերպած միջոցառումներին, ինչպես նաև այն բոլոր սոցիալական, տնտեսական միջոցառումները, որ ձեռնարկվել էին, մեծ մտահոգություններ են առաջացնում նախընտրական քարոզարշավի ընթացքում հնարավորությունների ազատությունների հետ կապված։