ԵՄ-ն աչք փակեց ժողովրդավարության բոլոր սկզբունքների վրա՝ Հայաստանում ընտրություններում ցանկալի արդյունք ստանալու համար. Զախարովա

Եվրամիությունը աչք փակեց ժողովրդավարության բոլոր սկզբունքների վրա՝ Հայաստանում ընտրություններում իրեն անհրաժեշտ արդյունք ստանալու համար։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Անհրաժեշտ արդյունքի հասնելու համար Բրյուսելում հեշտությամբ աչք փակեցին այն ամենի վրա, ինչ կոչվում է ժողովրդավարություն, սկզբունքներ և օրինականություն։ Մոռացան, աղբարկղ նետեցին ինքնիշխան պետության ներքին գործերին չմիջամտելու, ընտրական գործընթացների վրա ազդեցություն չունենալու և դրանցում չներգրավվելու, ինչպես նաև ինքնիշխան ժողովուրդների մասին իրենց իսկ կարգախոսները»,-նշել է դիվանագետը։

Leave a comment