Լավրովը և Ֆիդանը կքննարկեն Հարավային Կովկասում տիրող իրավիճակը


2026 թվականի հունիսի 15-17-ը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն աշխատանքային այցով կժամանի Մոսկվա, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։


Այցելության ընթացքում նախատեսվում են բանակցություններ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, ինչպես նաև այլ երկկողմ շփումներ։ Առաջիկա քննարկումների մանրամասները չեն հրապարակվում։


Կողմերը կքննարկեն ռուս-թուրքական համագործակցության արդիական հարցեր, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային օրակարգը, այդ թվում իրավիճակը Սև ծովում և Հարավային Կովկասում։ Ըստ խոսնակի՝ Ռուսաստանը և Թուրքիան պահպանում են կանոնավոր քաղաքական երկխոսությունն ամենաբարձր մակարդակներում։


Լավրովի և Ֆիդանի միջև նախորդ բանակցությունները տեղի են ունեցել երկկողմ հանդիպումների և բազմակողմ ֆորումների շրջանակներում, այդ թվում՝ սիրիական կարգավորման Աստանայի ձևաչափով։

Leave a comment