«Ռուսալ Արմենալի» արտադրանքի արտահանման խնդիրը լուծված է. Պապոյան

https://arm.sputniknews.ru/20260206/rusal-armenali-artadranqi-artahanman-khndiry-lutsvats-e-papvojan-98498792.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, գևորգ պապոյան, արմենալ, փայլաթիթեղ, գործարան

հայաստան, գևորգ պապոյան, արմենալ, փայլաթիթեղ, գործարան

Բաժանորդագրվել

ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքով` «Ռուսալ Արմենալի» հետ կապված այլ խնդիրներ կան, օրինակ` ԵՄ–ում կիրառվող ածխածնային հարկը։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Ալյումին արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի` «Ռուսալի» հայկական դուստր ընկերությունը՝ «Ռուսալ Արմենալը», այս պահին բավականին լավ թողարկման և արտահանման ծավալ ունի։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` անդրադառնալով Sputnik Արմենիայի այն հարցին, թե արդյոք նախարարությունը պատրաստվում է առաջիկայում Հայաստան ժամանող ԱՄՆ պատվիրակության հետ հանդիպմանը բարձրացնել գործարանի նկատմամբ կիրառվող հակադեմպինգային մաքսատուրքերը վերացնելու խնդիրը։

Նշենք, որ «Ռուսալ Արմենալը» պատրաստի արդյունաբերական արտադրանքի խոշորագույն արտահանողն է Հայաստանից դեպի Արևմտյան Եվրոպա: Այժմ գործարանն արտադրանքի իրացման խնդիրներ ունի ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերից հետո։

««Ռուսալ Արմենալի» հետ կապված ամենալավ ցուցիչն այն է, որ դեպի Եվրամիություն արտահանումն ավելացրել է շուրջ 31 տոկոսով։ Ինձ մի ձեռնարկություն ասեք, որը մեկ տարում դեպի ԵՄ իր արտահանումը 31 տոկոսով ավելացրել է, և այդ ընկերության մասին կարող ենք ասել, թե խնդիրը լուծված չէ»,– ասաց նախարարը։

Նա ընդգծեց, որ «Ռուսալ Արմենալի» հետ կապված այլ խնդիրներ կան, օրինակ` ԵՄ–ում կիրառվող ածխածնային հարկը։ Պապոյանի խոսքով` այս և մյուս հարցերը նախարարության ամենօրյա քննարկման օրակարգում են։

««Ռուսալ Արմենալի» հետ կապված բոլոր նրբություններին տեղյակ ենք, բոլոր մակարդակներում քննարկումներ ունենք և՛ Եվրամիության, և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ–ի գործընկերների հետ։ Այն մեր խոշոր արդյունաբերական ձեռնարկություններից մեկն է, և, բնականաբար, նրա ճակատագիրը մեզ հետաքրրքում է։ Այս պահին «Ռուսալ Արմենալը» բավականին լավ թողարկման և արտահանման ծավալ ունի, ու դա հիմնականում ՀՀ կառավարության իրականացրած աջակցության ծրագրի շնորհիվ»,– վստահեցրեց նախարարը։

Հիշեցնենք` հայկական փայլաթիթեղի և ջերմոցային ծաղիկների տարանցման հարցում Վրաստանի սահմանին 2025 թվականին դժվարություններ էին առաջացել, որոնք հետագայում հարթվեցին։

ՀՀ-ն ու ԱՄԷ-ն առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են ստորագրել

Leave a comment