805 անձի մերժվել է ՀՀ քաղաքացիության տրամադրում․ նրանց շարքերում կա՞ն արցախցիներ

«2025 թվականի ընթացքում մերժվել են 805 անձանց քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները»,-ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում 2025-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ այս թվում՝ 805-ում, արցախահայությունից, ԼՂ-ից բռնագաղթած քաղաքացիներ կա՞ն, որոնք դիմել են քաղաքացիության համար և չեն ստացել, քանի որ ընդդիմությունը շահարկում է, որ արցախահայերը քաղաքացիության համար դիմում ու մերժում են ստանում, Խաչատուր Պողոսյանը պատասխանեց․ «Մենք նման վիճակագրություն չենք վարում, բաց իմ ունեցած տեղեկություններով՝ գրեթե բացառվում են նման դեպքերը, քանի որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցների դիմումներն առանձնահատուկ ռեժիմով և ամենակարճ ժամկետներում է նայում։ Եվ իմ հիշողության մեջ չկա դեպք, որ նման դիտարկումներ լինեն»։

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում 2025-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումներն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment