Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի որդուն՝ Սեյֆ ալ-Իսլամի վրա 18 կրակոց են արձակել․ այս մասին հաղորդում է «Al Hadath» հեռուստաընկերությունը։
Ըստ նրա աղբյուրների՝ «երկու զինված հանցագործներ ներխուժել են Սեյֆ ալ-Իսլամի բնակարան, մինչդեռ երկու հոգի էլ մնացել է շենքի դիմաց հերթապահելու»։
«Al Hadath»-ը պնդում է, որ հարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել։ Հեռուստաալիքը հավելում է, որ Սեյֆ ալ-Իսլամի գործընկերներից մեկը «նրան տեղեկացրել է իր բնակարանի վրա ենթադրյալ հարձակման մասին»։