ԱԹՍ-ի հարձակման հետևանքով «Սևաստոպոլի պաշտպանությունը» համայնապատկերը գրեթե ոչնչացվել է

Բաժանորդագրվել

Մշակութային ժառանգության օբյեկտը դարձել է ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների հարձակման թիրախ։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. «Սևաստոպոլի պաշտպանությունը 1854-1855 թվականներին» շենքի վրայի համայնապատկերը լուրջ վնասվածքներ է ստացել հունիսի 10-ի գիշերը անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով: Այս մասին հայտնել է Սևաստոպոլի մարզպետ Միխայիլ Ռազվոժաևը։

Նրա խոսքով՝ մշակութային ժառանգության օբյեկտը դարձել է ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների հարձակման թիրախ։ Պաշտոնյան հայտարարել է, որ հարվածներից մեկը հասցվել է թանգարանային համալիրին, որտեղ գտնվում է Ֆրանց Ռուբոյի հայտնի կտավը:

«Հարվածել են հերոս քաղաքի գլխավոր խորհրդանիշներից մեկին… Իրավիճակը չափազանց բարդ է. արդեն հիմա պարզ է, որ Ֆրանց Ռուբոյի մեծ գլուխգործոցը գրեթե ոչնչացված է», – գրել է Ռազվոժաևը MAX հարթակում։

Մարզպետը նաև հայտարարել է, որ հարձակումն ուղղված է եղել քաղաքի համար հատուկ պատմական և մշակութային նշանակություն ունեցող օբյեկտների դեմ: Նրա կարծիքով՝ հարվածը կազմակերպողները ձգտում էին վնաս հասցնել Սևաստոպոլի մշակութային ժառանգությանը։

Ռազվոժաևը տեղի ունեցածը վանդալիզմի ակտ է որակել և ընդգծել, որ համայնապատկերը կվերականգնվի, ինչպես դա արդեն տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմից հետո:

Leave a comment