ՔՊ-ն միայն երջանիկ կլինի, եթե ընդդիմությունը չգա խորհրդարան, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ռուբեն Ռուբինյանը։
«Ես կոչ եմ անում չգալ պառլամենտ, կոչ եմ անում ընդդիմությանը՝ չվերցնել մանդատները։ Եթե իրենց թվում է՝ մենք նստած սպասում ենք՝ երբ են իրենք վերցնելու մանդատները, չարաչար սխալվում են։ Մեզ ավելի լավ կլինի»,- ասել է նա։
Ռուբինյանը պնդել է՝ այդ դեպքում խորհրդարանն ապալեգիտիմ չի լինի.
«Չի ապալեգիտիմացնի»,- ասել է նա։
Նշել է նաև, թե փողոցային պայքարից էլ մտավախություն չունեն։
«Փողոցային պայքարից վախենում են միայն այն իշխանությունները, որոնք ձևավորվում են կեղծված ընտրությունների արդյունքում»,- ասել է Ռուբինյանը։