Թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում 9/2 տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ հանձնաժողովը անվավեր քվեաթերթիկներից ՔՊ-ի օգտին վավեր ճանաչեց պատռված քվեաթերթիկը:
«Սա իրենք են ճղել, հանձնաժողովն է ճղել, բայց քվեաթերթիկը ամբողջականությունը չի կորցրել, ընտրողը հստակ իր կամքը արտահայտել է: Ես մեծ մարդ եմ, չեմ էլ մտածել՝ ճղած է, ինչ է, դրել եմ, ճղած է դուրս եկել: Համարում եմ՝ վավեր քվեաթերթիկ է»,- ասաց հանձնաժողովի նախագահը ու դրեց քվեարկության: Հանձնաժողովը միաձայն քվեարկեց կողմ:
Այսպիսի մի պատռված քվեաթերթիկ էլ վավեր համարվեց 17 համարի՝ «Հայաստան» դաշինքի օգտին:
Հանձնաժողովի նախագահն ասաց՝ քվեաթերթիկի վրայի գրված թվերը իրենց համար կապ չունեն, կարեւոր է քաղաքացու հստակ կամարտահայտությունը:
Դիտորդներից մեկն էլ արձագանքեց, որ գուցե քաղաքացին պատռելով քվեաթերթիկը՝ իր բողոքն է արտահայտել, հանձնաժողովի նախագահը չհամաձայնեց, ասաց՝ դա ձեր եզրակացությունն է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: