Կրկին ոչ–ոքի. Հայաստան – Մոլդովա ընկերական հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով

Բաժանորդագրվել

Մեր հավաքականից աչքի ընկավ Արթուր Սերոբյանը խաղի 89-րդ րոպեին։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր անցկացրեց հունիսի երկրորդ ընկերական խաղը՝ մրցելով Մոլդովայի թիմի հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Երկու գոլերն էլ գրանցվեցին երկրորդ խաղակեսի ընթացքում։ Առաջին գնդակը դարպասում հայտնվեց խաղի հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ: 89-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները, որոնք խաղի գրեթե ամբողջ ընթացքում գրոհում էին և գոլ խփելու բազմաթիվ իրական պահեր ունեին, Արթուր Սերոբյանի ջանքերով բացեցին հաշիվը:

Թվում էր, թե Եղիշե Մելիքյանի սաներին հաղթանակից բաժանում է միայն մրցավարի ավելացրած 5 րոպեն։ Սակայն հենց այդ հինգ րոպեի ընթացքում Վիկտոր Բոգաչուկը Մոլդովային փրկեց պարտությունից։

© Sputnik

Հայաստան – Մոլդովա ընկերական հանդիպում

Հայաստան – Մոլդովա ընկերական հանդիպում

© Sputnik

Հայաստան – Մոլդովա ընկերական հանդիպում

Հայաստան – Մոլդովա ընկերական հանդիպում

© Sputnik

Հայաստան – Մոլդովա ընկերական հանդիպում

Հայաստան – Մոլդովա ընկերական հանդիպում

Հայաստան – Մոլդովա ընկերական հանդիպում

Հայաստան – Մոլդովա ընկերական հանդիպում

Հայաստան – Մոլդովա ընկերական հանդիպում

Նշենք, որ հունիսի 6-ին Հայաստանի հավաքականը Երևանում անցկացրել էր առաջին ընկերական խաղը՝ մրցելով Ղազախստանի թիմի հետ։ Հանդիպումն ավարտվել էր 1։1 հաշվով։

Եվս մեկ տարի. Մխիթարյանը պայմանավորվել է «Ինտերի» ղեկավարության հետ

Leave a comment