Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները սկսվել են Օմանի մայրաքաղաք Մասկատում․ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։
«Մուսկատում պաշտոնապես սկսվել են իրանա-ամերիկյան միջուկային բանակցությունները, որոնք վարում են Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը, իսկ Օմանը միջնորդ է»,- նշել է գործակալությունը։
Բանակցությունները, ինչպես սպասվում է, կկենտրոնանան Իրանի միջուկային ծրագրի վրա։
Նախորդ օրը Իրանի արտգործնախարարը, Օման մեկնելուց առաջ, X սոցիալական ցանցում գրել էր, որ սկսում է միջուկային խորհրդակցություններ Միացյալ Նահանգների հետ «բարի կամքով, լիովին հաշվի առնելով անցյալի փորձը և վճռականորեն պաշտպանելով նրա իրավունքները»։