27 պատռած քվեաթերթիկ վավեր ճանաչվեց․ «Ծալածները համարել են անվավեր ու պատռել». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

09.06.2026 | 19:44

Թիվ 12 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ձայների վերահաշվարկի ժամանակ հանձնաժողովի նախագահ Տաթևիկ Ասատրյանը պատռած քվեաթերթիկների մեջ տարօրինակ բան նկատեց։ Նա պնդեց, որ բոլոր քվեաթերթիկները պոկված են նույն անկյունից։

«Ակնհայտ է, որ նույն տեղից ծալած է, ու ինչ որ մեկը պատռել է։ Նման կարգավորում չկա, որ ծալածները անվավեր ճանաչվի»,- ասաց հանձնաժողովի նախագահը։ 

12/4 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկն էլ ասաց, որ իրենց տեղամասում ծալած քվեաթերթիկները հանձնաժողովի նախագահը անվավեր էր ճանաչում և պատռում։ Հանձնաժողովի նախագահը զանգահարեց տեղամասային կենտրոնների նախագահներին և պարզաբանում պահանջեց։

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը առանձնացրեց անվավեր ճանաչված 27 քվեաթերթիկ և առաջարկեց վավեր ճանաչել դրանք։ Հանձնաժողովի անդամներից մեկն առարկեց և քվեարկության դրվեց քվեաթերթիկները անվավեր թողնելու հարցը։ Այդ առաջարկը չընդունվեց։ Արդյունքում որոշվեց քվեաթերթիկները վավեր ճանաչել։

Տաթևիկ Ասատրյանը նշեց, որ պատռված քվեաթերթիկները տարբեր կուսակցություների օգտին քվեարկած ձայներ են։ Հիշեցնենք, որ 500-ից ավելի տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքներ վերահաշվարկվում են։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Leave a comment