Տեղամասերից մեկում վերահաշվարկի արդյունքում անվավեր քվեաթերթիկներից 7-ը ճանաչվել է վավեր

1/15 ընտրատեղամասում անցկացված վերահաշվարկի արդյունքում նախկինում անվավեր ճանաչված 19 քվեաթերթիկներից 7-ը ճանաչվել է վավեր։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։

Վավեր ճանաչված քվեաթերթիկներից 1-ը պատկանել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 3-ը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին, 1-ը՝ «Հայաստան» դաշինքին, 2-ը՝ «Բոլորին դեմ եմ» կուսակցությանը։

 

Leave a comment