Պատրաստ ենք էլ ավելի զարգացնել Կիպրոս-Հայաստան հարաբերությունները. Նիկոս Քրիստոդուլիդիս


Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով.


«Ջերմորեն շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով:


Հայաստանի ժողովուրդը վերահաստատել է իր հանձնառությունը եվրոպական ապագային: Կիպրոսը պատրաստ է էլ ավելի զարգացնել մեր երկկողմ համագործակցությունը և Կիպրոս-Հայաստան հարաբերությունները»:

Leave a comment