https://arm.sputniknews.ru/20260609/hhn-turqmenstann-u-adrbejany-karvogh-en-bakhvel-migracivon-tshgnazhami-sisvoev-103297103.html
ՀՀ–ն, Թուրքմենստանն ու Ադրբեջանը կարող են բախվել միգրացիոն ճգնաժամի. Սիսոև
ՀՀ–ն, Թուրքմենստանն ու Ադրբեջանը կարող են բախվել միգրացիոն ճգնաժամի. Սիսոև
Sputnik Արմենիա
Եվգենի Սիսոևը հայտարարել է, որ ճգնաժամի հետևանքներին կարող են բախվել ԱՊՀ բոլոր երկրները, բայց առաջին հերթին նրանք, որոնք սահմանակից են Իրանին: 09.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-09T16:34+0400
2026-06-09T16:34+0400
2026-06-09T16:34+0400
հայաստան
թուրքմենստան
ադրբեջան
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/09/103295594_0:207:2908:1843_1920x0_80_0_0_4a7e72ecd8e97c95aef4fd084b5f89a5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Մերձավորարևելյան իրավիճակի պատճառով Հայաստանը, Թուրքմենստանը և Ադրբեջանը կարող են բախվել միգրացիոն ճգնաժամի: Այս մասին հայտարարել է ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի (ՀԱԿ) ղեկավար, գեներալ-գնդապետ Եվգենի Սիսոևը ԱՊՀ մասնակից երկրների իրավասու մարմինների գլխամասային ստորաբաժանումների ղեկավարների 19-րդ խորհրդակցության ժամանակ։Սիսոևի խոսքով՝ միջազգային իրավիճակի վատթարացումը, այդ թվում` Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները, նախադրյալներ է ստեղծում լայնածավալ միգրացիոն գործընթացների և մարդասիրական ճգնաժամի համար, որոնք նման են Լիբիայում ու Իրաքում տեղի ունեցածին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ճգնաժամի հետևանքներին կարող են բախվել ԱՊՀ բոլոր երկրները, բայց առաջին հերթին նրանք, որոնք սահմանակից են Իրանին:Սիսոևը նաև հայտարարել է, որ ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունները 2025 թվականին խափանել են ահաբեկչական գործողությունների ավելի քան 300 փորձ, ԱՊՀ երկրների անվտանգության մարմինները համագործակցում են միմյանց հետ, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ, որոնք թույլ են տալիս հասնել էական արդյունքների:Սիսոևը նշել է` կանխվել է ավելի քան 200 ահաբեկչական և ծայրահեղական բջիջների, ահաբեկչության և ծայրահեղականության ֆինանսավորման շուրջ 900 աղբյուրների և 300 ալիքների, արմատական բովանդակություն պարունակող գրեթե 19 հազար տեղեկատվական ռեսուրսների գործունեությունը: Ահաբեկչության և ծայրահեղականության փաստերով հարուցվել է ավելի քան 2,3 հազար քրեական գործ, քրեական պատասխանատվության են ենթարկվել ավելի քան 1,5 հազար ահաբեկիչներ և ծայրահեղականներ, ապակառուցողական գործունեությունից հրաժարվել են ավելի քան 100 ահաբեկիչներ և ավելի քան 2 հազար ծայրահեղականներ:
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/09/103295594_89:0:2820:2048_1920x0_80_0_0_7847f8b8420eb9fdf0128fc316657bb4.jpg.webp
հայաստան, թուրքմենստան, ադրբեջան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
հայաստան, թուրքմենստան, ադրբեջան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
Եվգենի Սիսոևը հայտարարել է, որ ճգնաժամի հետևանքներին կարող են բախվել ԱՊՀ բոլոր երկրները, բայց առաջին հերթին նրանք, որոնք սահմանակից են Իրանին:
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Մերձավորարևելյան իրավիճակի պատճառով Հայաստանը, Թուրքմենստանը և Ադրբեջանը կարող են բախվել միգրացիոն ճգնաժամի: Այս մասին հայտարարել է ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի (ՀԱԿ) ղեկավար, գեներալ-գնդապետ Եվգենի Սիսոևը ԱՊՀ մասնակից երկրների իրավասու մարմինների գլխամասային ստորաբաժանումների ղեկավարների 19-րդ խորհրդակցության ժամանակ։
Սիսոևի խոսքով՝ միջազգային իրավիճակի վատթարացումը, այդ թվում` Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները, նախադրյալներ է ստեղծում լայնածավալ միգրացիոն գործընթացների և մարդասիրական ճգնաժամի համար, որոնք նման են Լիբիայում ու Իրաքում տեղի ունեցածին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ճգնաժամի հետևանքներին կարող են բախվել ԱՊՀ բոլոր երկրները, բայց առաջին հերթին նրանք, որոնք սահմանակից են Իրանին:
Սիսոևը նաև հայտարարել է, որ ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունները 2025 թվականին խափանել են ահաբեկչական գործողությունների ավելի քան 300 փորձ, ԱՊՀ երկրների անվտանգության մարմինները համագործակցում են միմյանց հետ, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ, որոնք թույլ են տալիս հասնել էական արդյունքների:
«2025 թվականին մեր երկրներում կանխվել է ահաբեկչական և ծայրահեղական բնույթի ավելի քան 2,5 հազար հանցագործություն, այդ թվում` ահաբեկչությունների իրականացման ավելի քան 300 փորձ, ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված ավելի քան 100 և արմատական գաղափարախոսության տարածման հետ կապված մոտ 2000 հանցագործություն», – ասել է նա:
Սիսոևը նշել է` կանխվել է ավելի քան 200 ահաբեկչական և ծայրահեղական բջիջների, ահաբեկչության և ծայրահեղականության ֆինանսավորման շուրջ 900 աղբյուրների և 300 ալիքների, արմատական բովանդակություն պարունակող գրեթե 19 հազար տեղեկատվական ռեսուրսների գործունեությունը: Ահաբեկչության և ծայրահեղականության փաստերով հարուցվել է ավելի քան 2,3 հազար քրեական գործ, քրեական պատասխանատվության են ենթարկվել ավելի քան 1,5 հազար ահաբեկիչներ և ծայրահեղականներ, ապակառուցողական գործունեությունից հրաժարվել են ավելի քան 100 ահաբեկիչներ և ավելի քան 2 հազար ծայրահեղականներ: