ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Դուք արցախցի եք, ինչպե՞ս ստացվեց, որ չզոհվեցիք»․ լրագրողը՝ Էդվարդ Ասրյանին

«Նախընտրական շրջանում իշխանությունն արցախցիների վերաբերյալ ասում էր՝ ինչո՞ւ չեք զոհվել։ Դուք արցախցի եք, դուք զինվորական բարձրաստիճան պաշտոնյա եք, ուզում եմ հարցնել՝ ինչպե՞ս ստացվեց, որ դուք չզոհվեցիք, եկաք Հայաստան և բարձր պաշտոն եք զբաղեցնում»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանին։ «Առաջարկում եմ, որ այսուհետ ոչ ինձ, ոչ մյուսներին՝ ոչ գյումրեցուն, ոչ լոռեցուն և ոչ էլ արցախցուն չասեք դու ղարաբաղցի ես, դու գյումրեցի ես, ասես՝ դու հայ ես։ Ես հայ եմ»,- ի պատասխան ասաց Ասրյանը։ Դիտարկմանը, թե դա Փաշինյանն է ասել, պաշտոնյան արձագանքեց․ «Վարչապետն այդպիսի բան չի ասել, որ՝ դու արցախցի ես…. Խնդրում եմ այդ հարցերն ինձ մի ուղղեք»։

 

Leave a comment