Դուք իրավունք չունեք նեղանալ ձեզ ընտրող մարդկանցից, բացատրեք ձեր ցանկացած որոշման պատճառը

Դուք իրավունք չունեք նեղանալ ձեզ ընտրող մարդկանցից, բացատրեք ձեր ցանկացած որոշման պատճառը

 Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը գրում է․

«Հարգելի ընդդիմություն:

Ակնհայտ է, որ երկրում Նիկոլը չունի մեծամասնության աջակցությունը: Ակնհայտ է, որ ընտրությունները կեղծել է: Ակնհայտ է նաև, որ ձեզնից բոլորի ու բոլորիՍ սպասելիքները շատ մեծ են: Դուք իրավունք չունեք նեղանալ ձեզ ընտրող մարդկանցից, որովհետև իրենց կարիքը հաստատ դեռ ունենալու եք: Լսեք մարդկանց, խոսեք մարդկանց հետ ու բացատրեք ձեր ցանկացած որոշման պատճառը: Եթե դա անեք բաց ու ազնիվ և հատկապես բովանդակային գործողությունների պլան ներկայացնելով, ապա մարդիկ կընդունեն ձեր ամեն մի որոշումը:

Քվեն ձերն է: Որոշումներ կայացնողներն էլ դուք եք: Թող ոչինչ ձեզ չկաշկանդի: Վստահ արեք ցանկացած բան, ինչ անելու եք:

Հ.Գ. Սույնով շարունակում եմ մնալ ընդդիմության համար ցավող ՀՀ շարքային քաղաքացի և սպասում Մունդիալի մեկնարկին: Այնտեղ նիկոլենք ոչինչ կեղծել չեն կարող:

Միշտ ձեր՝ Ռուբո»:

Leave a comment