Apple Inc.-ը իր ամենամյա Մշակողների օգտագործողների համար նախատեսված համաշխարհային կոնֆերանսում(WWDC) ներկայացրել է Siri ձայնային օգնականի՝ արհեստական բանականությամբ աշխատող նոր տարբերակը։
The Wall Street Journal-ի տվյալներով՝ Google-ի հետ համագործակցությամբ մշակված նոր համակարգը կարող է պատասխանել ավելի բարդ հարցերի և կատարել տարբեր առաջադրանքներ՝ օգտագործելով օգտատիրոջ տվյալները։
Apple-ի ղեկավարները ցուցադրել են, թե ինչպես է Siri-ն կարողանում գնել համերգների տոմսեր, պլանավորել միջոցառումներ, ինչպես նաև ճանաչել լուսանկարներում պատկերված առարկաները և փոխազդել դրանց հետ։
Ընկերությունը նաև թարմացրել է Siri-ի տեսքն ու ձայնը՝ օգտատերերին հնարավորություն տալով հարմարեցնել դրա արտահայտչականությունն ու խոսքի արագությունը։
WSJ-ի տվյալներով՝ նոր հնարավորությունների հասանելիությունը կախված կլինի գնային քաղաքականությունից, աշխարհագրական սահմանափակումներից և սարքի տեխնիկական հնարավորություններից։