Խորհրդարանը կգումարվի նույնիսկ առանց ընդդիմության. ԿԸՀ նախագահի պարզաբանումը

ՀՀ-ն ազատ պետություն է։ Պարզապես Սահմանադրությունը նման դեպքեր չի նախատեսում, ասել է ԿԸՀ նախագահը


ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում դրական պատասխան է տվել այն հայտարարությանը, որ խորհրդարանը կգումարվի անկախ նրանից, թե ընդդիմությունը կվերցնի մանդատները, թե ոչ:

«Այո, հակառակ դեպքում, ստացվելու է, որ միշտ ընտրությունների արդյունքում դժգոհ կողմը կարող է չգնալ։ Եթե այդպես լինի, ապա կստացվի, որ մենք անվերջ ընտրական ցիկլում ենք», – ասաց Հովակիմյանը։

Նրա խոսքով` ընդդիմությունն ազատ է անել այն, ինչ ուզում է։

«ՀՀ-ն ազատ պետություն է։ Պարզապես Սահմանադրությունը նման դեպքեր չի նախատեսում. ԱԺ կանոնակարգն էլ քաղաքական բոյկոտը և այլն հստակ ունի իր կարգավորումները։ Այստեղ միակ խնդիրը կարող է լինել խորհրդարանի արդյունավետ գործունեությունը», – նշեց ԿԸՀ նախագահը։


Leave a comment