Իրանի հարավում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բաժանորդագրվել

Երկրաշարժի օջախը եղել է 10 կմ խորության վրա։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Իրանի հարավում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Երկրաշարժը գրանցվել է մոտ 350 հազար բնակչություն ունեցող իրանական Բենդեր–Աբաս քաղաքից 113 կմ հեռավորության վրա։

Ստորգետնյա ցնցումների օջախը եղել է 10 կմ խորության վրա։

Հնարավոր տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն չեն հաղորդել։

Leave a comment