Հայաստանի թենիսիստները զուգահեռաբար հանդես են գալու Սան Մարինոյի և Ծաղկաձորի միջազգային կորտերում

Թենիսի Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականներն այս օրերին նախապատրաստվում են հունիսի 15-ից 20-ը մասնակցելու, համապատասխանաբար, Սան Մարինոյում կայանալիք Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկության՝ կանանց աշխարհի գավաթի եվրոպական գոտու 3-րդ ենթախմբի հանդիպումներին և նույն օրերին Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կայանալիք Դևիսի գավաթի խաղարկության 4-րդ ենթախմբի մրցաշարին, որտեղ հանդես են գալիս բացառապես տղամարդիկ։

Կանանց ընտրանիում ուսումնամարզական հավաքին մասնակցում են Էլինա Ավանեսյանը, Անի Ամիրաղյանը, Մարիա Ազիզյանը, Ալինա Սողոմոնյանը։ Իսկ տղամարդկանց թիմ են հրավիրվել Միքայել Ավետիսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Ավետիք Ղազարյանը, Միքայել Ավանեսյանը, Դավիթ Պողոսյանը և Սամվել Աղայանը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment