https://arm.sputniknews.ru/20260608/kremln-arajzhm-dzernpah-e-mnum-hh-azh-yntrutjunneri-veraberjal-gnahatakan-taluc-peskvov-103250818.html
Կրեմլն առայժմ ձեռնպահ է մնում ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ գնահատական տալուց. Պեսկով
Կրեմլն առայժմ ձեռնպահ է մնում ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ գնահատական տալուց. Պեսկով
Sputnik Արմենիա
Պեսկովն ընդգծել է, որ Մոսկվայում հետևում են բոլոր այն հաղորդագրություններին, որոնք վերաբերում են ընտրություններին։ 08.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-08T14:45+0400
2026-06-08T14:45+0400
2026-06-08T14:49+0400
հայաստան
ռուսաստան
դմիտրի պեսկով
ընտրություններ
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98443073_0:8:3069:1734_1920x0_80_0_0_24769c974dca805cc17880e8253102ae.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Քանի դեռ վերջնական արդյունքները չեն հրապարակվել, Կրեմլը ձեռնպահ է մնում ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ պաշտոնական գնահատական տալուց։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։«Ես զերծ կմնամ այդ մասին որևէ պաշտոնական մեկնաբանությունից, որովհետև ԿԸՀ-ի վերջնական արդյունքները չեն հնչել, մենք սպասում ենք այդ արդյունքներին», – ասել է նա լրագրողներին։Պեսկովը միաժամանակ նշել է, որ ուշադիր հետևում են բոլոր այն հաղորդագրություններին, որոնք վերաբերում են այս ընտրություններին։«Նաև արձանագրում ենք ընտրությունների ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ խախտումների մասին հաղորդագրությունները»,– հավելել է նա։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։ Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։ Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98443073_259:0:2988:2047_1920x0_80_0_0_c9dc0a89db4ea1e9c16ac4ecfa135dba.jpg.webp
հայաստան, ռուսաստան, դմիտրի պեսկով, ընտրություններ, աժ (ազգային ժողով)
հայաստան, ռուսաստան, դմիտրի պեսկով, ընտրություններ, աժ (ազգային ժողով)
Պեսկովն ընդգծել է, որ Մոսկվայում հետևում են բոլոր այն հաղորդագրություններին, որոնք վերաբերում են ընտրություններին։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Քանի դեռ վերջնական արդյունքները չեն հրապարակվել, Կրեմլը ձեռնպահ է մնում ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ պաշտոնական գնահատական տալուց։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ես զերծ կմնամ այդ մասին որևէ պաշտոնական մեկնաբանությունից, որովհետև ԿԸՀ-ի վերջնական արդյունքները չեն հնչել, մենք սպասում ենք այդ արդյունքներին», – ասել է նա լրագրողներին։
Պեսկովը միաժամանակ նշել է, որ ուշադիր հետևում են բոլոր այն հաղորդագրություններին, որոնք վերաբերում են այս ընտրություններին։
«Նաև արձանագրում ենք ընտրությունների ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ խախտումների մասին հաղորդագրությունները»,– հավելել է նա։
Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը: