ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է վարչապետ Փաշինյանին.
«Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր կուսակցության վերընտրվելու կապակցությամբ: ԱՄՆ-ն կանգնած է վարչապետի և Հայաստանի կողքին խաղաղության հետապնդման գործում։
Հանձնառու ենք առաջ մղել պատմական Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի նպատակները, ներառյալ՝ ԹՐԻՓՓ-ի իրականացումը: Անհամբեր սպասում ենք համատեղ աշխատանքին Հարավային Կովկասում և դրանից այն կողմ խաղաղություն, կայունություն և բարգավաճում ապահովելու համար»: