Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է, որ Իսրայելը նույնպես առայժմ դադարեցնում է հարվածները Իրանին։
«Այս պահին կրակը դադարել է, քանի որ Թեհրանի ահաբեկչական ռեժիմի դեմ մեր հարվածներից հետո նրանք դադարեցրել են հարձակվել մեզ վրա»,- ասել է Նեթանյահուն իր տեսաուղերձում՝ զգուշացնելով.
«Եթե Իրանը սխալ թույլ տա և կրկին հարձակվի Իսրայելի վրա, ապա Իսրայելը կպատասխանի անզուսպ ուժով»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի «Խաթամ ալ Անբիա» ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբը հայտարարել է, որ դադարեցնում է հարվածներն Իսրայելի դեմ: