Իրանը հանում է թռիչքների սահմանափակումները Իսրայելի հետ հարվածներ փոխանակելուց հետո

Բաժանորդագրվել

Իրանի ավիացիոն իշխանություններն ավելի վաղ չեղարկել էին երկրի օդանավակայանների բոլոր չվերթերը՝ Իրանի և Իսրայելի միջև լարվածության սրման պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Իրանը հանում է թռիչքների սահմանափակումները Իսրայելի հետ հարվածներ փոխանակելուց հետո։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է երկրի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Աբուզար Շիրուդին։

Իրանի ավիացիոն իշխանություններն ավելի վաղ չեղարկել էին երկրի օդանավակայանների բոլոր չվերթերը Իրանի և Իսրայելի միջև լարվածության սրման պատճառով, ինչպես նաև փակել էին օդային տարածքը Իրանի արևմուտքում։

«Անվտանգ պայմանների ստեղծման և պրոֆիլային մարմինների հետ համաձայնեցման շնորհիվ թռիչքների սահմանափակումները հանվում են, երկրի ավիացիոն գործունեությունը վերադառնում է բնականոն ռեժիմի՝ ծրագրի համաձայն»,-Շիրուդիի խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը։

Իրանն ու Իսրայելը հունիսի 7-8-ին հարվածների շարք են փոխանակել։ Լարվածությունը սրվել է, երբ Իսրայելը հարվածել է Լիբանանի մայրաքաղաքի արվարձանին, որտեղ գտնվում են Իրանի դաշնակից լիբանանյան «Հզբոլլահ» շարժման օբյեկտները։ Իրանը նախազգուշացրել էր, որ կմիջամտի, իսկ ավելի ուշ հայտնել էր, որ իրականացրել է պատասխան հարվածը և դադարեցնում է գործողությունն Իսրայելի դեմ։

Leave a comment