Իրանը հայտարարել է Իսրայելի դեմ ռազմական գործողությունների ավարտի մասին

«Իրանն այսօր». Իրանից հայտարարեցին Իսրայելի դեմ ռազմական գործողությունների ավարտի մասին՝ միաժամանակ զգուշացնելով, որ Թել Ավիվի գործողությունների շարունակման դեպքում (այդ թվում՝ Լիբանանի հարավում) նոր հարվածներ կլինեն:

📍Օրվա ընթացքում հաղորդվել են Իրանի տարբեր քաղաքներում իսրայելական հարվածների մասին: Դեռ պարզ չէ՝ Թել Ավիվը դադարեցնում է պատասխան գործողությունները, թե ոչ: Իսրայելի բանակից ավելի վաղ հայտարարել էին, որ սրացումը կարող է մի քանի օր տևել կամ վերաճել լայնածավալ պատերազմի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment