Իրանի իշխանությունները հայտարարել են երկրի օդային տարածքը փակելու մասին։
Ինչպես հաղորդում են իրանական աղբյուրները, Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը (NOTAM) պաշտոնական ծանուցում է հրապարակել, որով փակվել է երկրի արևմտյան օդային տարածքը, իսկ օդանավակայաններում բոլոր թռիչքները չեղարկվել են։
Արգելքը կգործի մինչև նոր պաշտոնական ծանուցումը։
Որոշումը կայացվել է տարածաշրջանում անվտանգության իրավիճակի կտրուկ սրման ֆոնին։
Հիշեցնենք՝ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Իրանի կենտրոնական և արևմտյան մասում գտնվող ռազմական թիրախների վրա հարվածներ հասցնելու մասին։