https://arm.sputniknews.ru/20260608/dmitri-kiseljvovy-tefi-2026-mrcanak-e-stacel-103270348.html
Դմիտրի Կիսելյովը «ՏԷՖԻ-2026» մրցանակ է ստացել
Դմիտրի Կիսելյովը «ՏԷՖԻ-2026» մրցանակ է ստացել
Sputnik Արմենիա
Կիսելյովի համար այդ մրցանակն արդեն երկրորդն է։ 08.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-08T19:55+0400
2026-06-08T19:55+0400
2026-06-08T19:55+0400
դմիտրի կիսելյով
«ռոսիա սեգոդնյա» մտգ
մրցանակ
հաղորդավար
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/08/103269368_0:0:1155:649_1920x0_80_0_0_3f595d2275cb8dafb924ecc491fc659d.jpg.webp
«Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի գլխավոր տնօրեն, «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Вести недели» ծրագրի հաղորդավար Դմիտրի Կիսելյովը դարձել է «ՏԷՖԻ-2026» ազգային հեռուստատեսային մրցանակի դափնեկիր «Տեղեկատվական-վերլուծական ամփոփիչ ծրագրի հաղորդավար» անվանակարգում։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:«Տեղեկատվական և հասարակական-քաղաքական հեռարձակում» կատեգորիայի անվանակարգերում «ՏԷՖԻ-2026» մրցանակի դափնեկիրների պարգևատրման արարողությունը տեղի է ունենում այսօր Մոսկվայում՝ «НТВ տեխնոպարկ»-ում:«Տեղեկատվական-վերլուծական ամփոփիչ ծրագիր» անվանակարգում հաղթել է «Вести недели» հաղորդաշարը, որի թողարկողը ВГТРК-ն է, հեռարձակող ալիքը՝ «Ռոսիա 1»-ը:Ընթացիկ տարվա քվեարկության երկրորդ փուլում աշխատանքներն ու թեկնածուներին առաջին անգամ գնահատում են Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի անդամների և մեդիա ոլորտի ներկայացուցիչները։ Ժյուրիի կազմում ընդգրկվել է 17 մարդ։Այս «ՏԷՖԻ» մրցանակը Կիսելյովի համար, որպես հաղորդավար, արդեն երկրորդն է. առաջինը նա ստացել է նույն անվանակարգում 2025 թվականին։«ՏԷՖԻ» («телевизионный эфир» բառակապակցության կրճատված տարբերակը – խմբ.) ազգային հեռուստատեսային մրցանակը ամենամյա ռուսական մասնագիտական մրցանակ է, որը շնորհվում է Ռուսաստանի հեռուստատեսության առավել նշանակալի աշխատանքների և ներկայացուցիչների խրախուսման նպատակով։«ՏԷՖԻ» մրցանակը սահմանվել է 1994 թվականի դեկտեմբերի 21-ին Ռուսաստանի հեռուստատեսության զարգացման հիմնադրամի (2001 թվականից՝ Ռուսական հեռուստատեսության ակադեմիա) կողմից՝ կազմակերպություն, որը միավորում է երկրի հեռարձակողների և հեռուստարտադրողների շահերը: Հիմնադիրներն են հինգ կազմակերպություններ՝ Ազգային մեդիա խումբը, «Գազպրոմ-մեդիա» հոլդինգը, Առաջին ալիքը, ВГТРК-ն, ТВ Центр-ը:
2026
Լուրեր
am_HY
Дмитрий Киселев стал лауреатом премии “ТЭФИ-2026”.
Sputnik Արմենիա
Дмитрий Киселев стал лауреатом премии “ТЭФИ-2026”.
2026-06-08T19:55+0400
true
PT0M31S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/08/103269368_108:0:973:649_1920x0_80_0_0_caec83999556cc5654110fe69445cf0b.jpg.webp
դմիտրի կիսելյով, «ռոսիա սեգոդնյա» մտգ, մրցանակ, հաղորդավար, видео
դմիտրի կիսելյով, «ռոսիա սեգոդնյա» մտգ, մրցանակ, հաղորդավար, видео
Կիսելյովի համար այդ մրցանակն արդեն երկրորդն է։
«Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի գլխավոր տնօրեն, «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Вести недели» ծրագրի հաղորդավար Դմիտրի Կիսելյովը դարձել է «ՏԷՖԻ-2026» ազգային հեռուստատեսային մրցանակի դափնեկիր «Տեղեկատվական-վերլուծական ամփոփիչ ծրագրի հաղորդավար» անվանակարգում։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
«Տեղեկատվական և հասարակական-քաղաքական հեռարձակում» կատեգորիայի անվանակարգերում «ՏԷՖԻ-2026» մրցանակի դափնեկիրների պարգևատրման արարողությունը տեղի է ունենում այսօր Մոսկվայում՝ «НТВ տեխնոպարկ»-ում:
«Կցանկանայի խոսել ի պաշտպանություն հեռուստատեսության և ընդդեմ համացանցի։ Երբ ես եկա այս ծրագիր (այժմ ավարտվում է 14-րդ սեզոնը, այս տարի կլինի 15-րդը), այն ժամանակ վիրավորում էին հեռուստատեսությունը, համարում, որ այն անապագա է, ինտերնետը կհաղթի բոլորին: Այսօր արդեն պարզ է, որ ինտերնետը մտել է հեռուստատեսության «սննդային շղթա»։ Մենք սնվում ենք համացանցով։ Բայց ոչ ավելին: Իսկ ամբողջ հույզերը, ամբողջ խորությունը, ամբողջ վստահությունը, ամբողջ սերը իրականում հեռուստատեսությանն են պատկանում», – մրցանակը ստանալիս ասել է Կիսելյովը։
«Տեղեկատվական-վերլուծական ամփոփիչ ծրագիր» անվանակարգում հաղթել է «Вести недели» հաղորդաշարը, որի թողարկողը ВГТРК-ն է, հեռարձակող ալիքը՝ «Ռոսիա 1»-ը:
Ընթացիկ տարվա քվեարկության երկրորդ փուլում աշխատանքներն ու թեկնածուներին առաջին անգամ գնահատում են Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի անդամների և մեդիա ոլորտի ներկայացուցիչները։ Ժյուրիի կազմում ընդգրկվել է 17 մարդ։
Այս «ՏԷՖԻ» մրցանակը Կիսելյովի համար, որպես հաղորդավար, արդեն երկրորդն է. առաջինը նա ստացել է նույն անվանակարգում 2025 թվականին։
«ՏԷՖԻ» («телевизионный эфир» բառակապակցության կրճատված տարբերակը – խմբ.) ազգային հեռուստատեսային մրցանակը ամենամյա ռուսական մասնագիտական մրցանակ է, որը շնորհվում է Ռուսաստանի հեռուստատեսության առավել նշանակալի աշխատանքների և ներկայացուցիչների խրախուսման նպատակով։
«ՏԷՖԻ» մրցանակը սահմանվել է 1994 թվականի դեկտեմբերի 21-ին Ռուսաստանի հեռուստատեսության զարգացման հիմնադրամի (2001 թվականից՝ Ռուսական հեռուստատեսության ակադեմիա) կողմից՝ կազմակերպություն, որը միավորում է երկրի հեռարձակողների և հեռուստարտադրողների շահերը: Հիմնադիրներն են հինգ կազմակերպություններ՝ Ազգային մեդիա խումբը, «Գազպրոմ-մեդիա» հոլդինգը, Առաջին ալիքը, ВГТРК-ն, ТВ Центр-ը: