Նեթանյահուն կընդունի Իրանի հետ խաղաղության ցանկացած համաձայնագիր. Թրամփ


Իրանի դեմ Միացյալ Նահանգների և Իսրայելի շարունակվող պատերազմի ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «այլընտրանք չի ունենա», քան ընդունել ցանկացած համաձայնագիր, որ Վաշինգտոնը կկնքի Իրանի հետ: Թրամփը այս կարծիքը հայտնել է բրիտանական Financial Times թերթի հետ հարցազրույցում:


«Բոլոր որոշումները ես եմ կայացնում։ Նեթանյահուն որոշում չի ընդունում»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։


Հարցազրույցը հրապարակվել է, երբ Իսրայելը հայտնել Է Իրանի կողմից հրթիռային հարվածի մասին: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարձակումն անվանել է «նախազգուշացում Լիբանանում «Հըզբոլլահի» օբյեկտին Իսրայելի հարվածից հետո:

Leave a comment