Վարչապետ Փաշինյանը ցուցաբերել է առաջնորդի որակներ՝ իր երկիրը տանելով դեպի խաղաղություն և հաշտեցում Ադրբեջանի հետ. Գեդեոն Սաար


Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ Հայաստանի խորհրդարանի ընտրությունում տարած հաղթանակի առիթով։


«Վարչապետ Փաշինյանը ցուցաբերել է առաջնորդի որակներ՝ իր երկիրը տանելով դեպի խաղաղություն և հաշտեցում Ադրբեջանի հետ, ինչը կնպաստի տարածաշրջանային կայունությանն ու համագործակցությանը»,- գրել է Իսրայելի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:

Leave a comment