Թուրքիայի ԱԳՆ–ն ՀՀ ընտրություններից հետո հույս ունի կարգավորման ավելի վճռական քայլերի

Բաժանորդագրվել

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո հարաբերությունների կարգավորման ավելի վճռական քայլերի հույս ունի։ Այս մասին ասված է նախարարության հաղորդագրությունում։

«Մենք ողջունում ենք այն, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին խաղաղ և հանգիստ։ Հետընտրական շրջանում մենք հույս ունենք, որ Հայաստանն ավելի վճռական քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ», – ասված է հայտարարության մեջ:

Նախարարությունում նշել են, որ Թուրքիան կշարունակի իր ներդրումն ունենալ տարածաշրջանային կայունության և բարգավաճման գործում, ինչպես դա արել է մինչ օրս՝ ելնելով տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերից:

Leave a comment