Կանդրադառնանք այդ հարցին. Ծառուկյանի թիմակիցը` ընտրության արդյունքները ճանաչելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

08.06.2026 | 18:36

Ես կարծում եմ՝ մենք առաջիկայում կանդրադառնանք նաև այդ հարցին և լրացուցիչ հնարավորություն կունենանք միասին քննարկելու ինչպես արդյունքների վերաբերյալ մեր դիրքորոշումը, այնպես էլ մանդատներ վերցնել-չվերցնելու վերաբերյալ մեր դիրքորոշումը, հատկապես որ ես կարծում եմ՝ այստեղ պետք է լինի ընդդիմադիր ուժերի միասնական մոտեցում։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Արման Աբովյանը՝ անդրադառնալով ընտրությունների արդյունքները ճանաչել-չճանաչելուն։

«Այս պահին մեզ համար գերակա խնդիր է հանդիսանում տեր կանգնել մեր հայրենակիցներից յուրաքանչյուրի ձայնին։ Տեսեք, սա ինքնանպատակ չէ։

Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ մեր հազարավոր, հարյուր հազարավոր հայրենակիցներ գնացել են ընտրությունների՝ լսելով մեր կոչը, լսելով մեր հորդորը՝ տեր կանգնել մեր երկրին և իրենց ձայնով որոշել երկրի ապագան։ Հետևաբար, այս պարագայում նրանցից յուրաքանչյուրի ձայնը մեզ համար կարևոր է, և այս փուլում մենք լուծելու ենք այս խնդիրը, հետագայում կանդրադառնանք նաև Ձեր կողմից բարձրացված հարցերին»,- ասաց նա։ 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment