Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն դատի են տվել Առաջին ալիքին. պահանջում են հերքում և 12 մլն դրամ

https://arm.sputniknews.ru/20260608/gagik-tsarukjann-u-bhk-n-dati-en-tvel-arajin-aliqin-pahanjum-en-herqum-ev-12-mln-dram-103264593.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103157960_244:0:1444:900_1920x0_80_0_0_65e748eafe335bcb23ae532728ecab98.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), հայաստանի հանրային հեռուստաընկերություն, դատ, հերքում, գագիկ ծառուկյան

բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), հայաստանի հանրային հեռուստաընկերություն, դատ, հերքում, գագիկ ծառուկյան

Բաժանորդագրվել

ԲՀԿ-ն պնդում է, որ լրատվամիջոցի ռեպորտաժը միտումնավոր ծառայեցվել է օրվա իշխանության քաղաքական օրակարգին և ընտրություններում նրանց առավելություն տալուն։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Գագիկ Ծառուկյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դատական հայց են ներկայացրել ընդդեմ «Հայաստանի հանրային հեռուստատեսություն» ՓԲ ընկերության։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ ԲՀԿ առաջնորդը պահանաջում է հրապարակայնորեն հերքել տարածված տեղեկությունները, որոնք որակում է որպես զրպարտություն։

Հայցի համաձայն՝ Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է հերքումը տարածել իր պաշտոնական կայքով (1lurer.am), յութուբյան ալիքով և ֆեյսբուքյան հարթակով։ Ընդ որում, հերքման տեքստը պետք է տեղադրվի հենց վիճարկվող՝ 2026 թվականի մայիսի 24-ի «Քոչարյանի դրդմամբ՝ ԲՀԿ հիմնում, Սարգսյանի հետ կոալիցիա. քաղաքական էջը փակել-բացելու Ծառուկյանի ուղին» վերտառությամբ նյութի հղման ներքո։

Ծառուկյանի թիմը Հանրային հեռուստաընկերության առջև դրել է հստակ տեխնիկական պահանջ։

«Հերքումը պետք է հեռարձակվի «Լուրեր» հաղորդման ընթացքում՝ առանց զիջելու հրապարակված տեղեկատվությանը՝ տևողության (11 րոպե 39 վայրկյան), ձևավորման և նյութի ներկայացման կարևորության առումով»,– ասված է հայցում։

Հայցի տեքստում նշվում է, որ Հանրային հեռուստատեսությունը ռեպորտաժը պատրաստելիս ցուցաբերել է միակողմանի մոտեցում, չի եղել բարեխիղճ ու հավասարակշռված և չի ձեռնարկել ողջամիտ միջոցներ՝ փաստերը ստուգելու համար։ ԲՀԿ-ն պնդում է, որ տեսանյութը միտումնավոր ծառայեցվել է օրվա իշխանության քաղաքական օրակարգին և ընտրություններում նրանց առավելություն տալուն։

«Իրականությունը չի համապատասխանում այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է որևէ քաղաքական ուժի կամ գործչի դրդմամբ կամ գործել է որևէ անձի հովանավորչությամբ։ Իրականում ԲՀԿ-ն անկախ և ինքնուրույն գործող կուսակցություն է, որը հիմնադրվել է 2004 թվականի ապրիլի 30-ին»,– նշված է հայցում։

Ըստ Ծառուկյանի թիմի` լրատվամիջոցը նաև անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապվող քրեական գործերին։ Հայցվոր կողմը հիշեցրել է, որ Ծառուկյանն իր նկատմամբ հարուցված բոլոր քրեական վարույթներով արդարացվել է կամ մեղավոր չի ճանաչվել։

Գագիկ Ծառուկյանը պահանջում է, որ Հանրայինը բացի հեռքումից՝ զրպարտությամբ պատճառված վնասի տուգանք վճարի` 12 մլն դրամի չափով` 6–ը հօգուտ կուսակցության, 6–ը՝ հօգուտ Ծառուկյանի։

Leave a comment