Դիվանագիտական գործընթացի մեջ ենք մտնում անցած տարվա հիշողությամբ. Արաղչի > Լուրեր Հայաստանից

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Օմանի մայրաքաղաք Մասքաթում ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ խորհրդավոր գրառում է կատարել իր X-ի էջում։ Նախարարը նշել է, որ դիվանագիտական գործընթացի մեջ են մտնում բաց աչքերով և անցած տարվա հիշողությամբ։

«Մենք գործակցության մեջ ենք մտնում բարի կամքով՝ միաժամանակ վճռականորեն պաշտպանելով մեր իրավունքները։ Պարտավորությունները պետք է պահպանվեն: Կողմերի հավասարությունը, փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չեն, այլ կայուն համաձայնության անխուսափելի անհրաժեշտություն և հիմք»,- ասվում է Իրանի նախարարի գրառման մեջ։

Leave a comment