ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և վարչապետ Բենյամին Նեթանյահուի միջև հեռախոսազրույցից հետո վերջինս «քննարկում է» Իրանի վրա նախատեսված հարձակումները դադարեցնելու հարցը, հայտնել է Ynet-ը՝ հղում անելով զրույցին ծանոթ աղբյուրին։
Նեթանյահուն շուտով կորոշի հրամայել իսրայելական բանակին դադարեցնել այսօր երեկոյան և գիշերը նախատեսված բոլոր հարձակումները, որոնք «շատ ավելի լայնածավալ կլինեին»։