ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News
Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը կոչ է արել ընդդիմությանը չվերցնել մանդատները։
«Եթե Դուք վերցնում եք մանդատները, դա նշանակում է, որ Դուք լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը»,– գրել է նա։
Մխիթարյանը նաև պնդել է, որ ընտրությունների ընթացքում եղել են խախտումներ՝ նախընտրական տեռոր, արտաքին միջամտություն այլ պետությունների առաջին դեմքերի անմիջական մասնակցությամբ, ուժայինների ոչ ադեկվատ պահվածք, ձերբակալություններ, կալանավորումներ և երկակի ստանդարտների կիրառում։ Նրա խոսքով՝ իշխանության ներկայացուցիչներին թույլատրելին ընդդիմության համար արգելված էր, ինչի համար վերջիններիս կալանավորում ու ձերբակալում էին։
—00—ՄԱ