Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիան Ադրբեջանի և Հայաստանի կողմից խաղաղության գործընթացում ցուցաբերած քաղաքական կամքը համարում է կարևոր գործոն ամբողջ տարածաշրջանում կայունության ապահովման համար։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների 10-րդ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Նա նշել է, որ Թուրքիան աջակցում է երկու երկրների միջև խաղաղության գործընթացին։
«Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդմանը զուգընթաց կամրապնդվեն նաև միջպետական կապերը»,- հավելել է Ֆիդանը։