Հայ ժողովրդին շնորհավորել է Էլինա Վալտոնենը


Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենը Իքսի իր էջում շնորհավորել է Հայաստանի քաղաքացիներին՝ ընտրությունում հաղթանակի առիթով:


«Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին խորհրդարանական ընտրությունների հաջողության կապակցությամբ։ Արդյունքները և ռեկորդային բարձր մասնակցությունը վկայում են հայերի համար խաղաղ և ժողովրդավարական ապագայի մասին»,-գրել է արտգործնախարարը։

Leave a comment