ՌԴ-ի կողմից միջամտության պայմաններում այս հաղթանակը վերահաստատում է հայերի ընտրությունը՝ ունենալ ուժեղ, ինքնիշխան և անկախ Հայաստան. Մարթա Կոս

Քաղաքականություն

08.06.2026 | 15:31

Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանի Հայաստանի ընտրություններում ձեր հաջողության կապակցությամբ։ Այս մասին X-ում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

«Ռուսաստանի կողմից լայնածավալ հարկադրանքի և միջամտության պայմաններում այս հաղթանակը վերահաստատում է հայերի ընտրությունը՝ ունենալ ուժեղ, ինքնիշխան և անկախ Հայաստան։ Ես կգամ Հայաստան որքան  հնարավոր է շուտ, Եվրոպայի համերաշխությունը մնում է Հայաստանի հետ»,- ընդգծել է նա։

Կոսը նաև հայտնել է, որ այսօր սկսվելու է աշխատանքը ԵՄ-Հայաստան նոր աշխատանքային խմբում՝ գործընկերությունը խորացնելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment